|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Ադյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Ադյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
Լևոն Ադյանի ստեղծագործություններում իր ուրույն տեղն է գտել հայրենի եզերքը, իսկ նրա՝ ականատեսի պատումները հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ադրբեջանական վայրագությունների մասին պատմական կարևոր վկայություններ են, որոնք ընթերցող հանրությանը իրազեկում են մեր հակառակորդի իրական դիմագծի և պետական մակարդակով իրականացրած ցեղասպանական գործողությունների մասին:
Այսօր էլ Լևոն Ադյանը շարունակում է իր գրչով ծառայել մեր ազգին ու ժողովրդին: Սրտանց շնորհավորելով նրա 80-ամյա հոբելյանը՝ երկար տարիների կյանք ու ամուր առողջություն եմ մաղթում մեր մեծ հայրենակցին»: