Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՀ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցը և շատ լավ որոշման է հանգում անհատ տաքսիների վարորդների համար: Աս մասին «Ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անհատ տաքսի վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից և նրանք հնարավորություն կունենան իրենց գործունեությունը իրականացնել ավելի ազատ պայմաններում»,-նշեց Փաշինյանը:
Փաշինյանի կարծիքով` դա նաև կարող է նպաստել տաքսիների սակագների նվազմանը:
«Մանավանդ երեկոյան և առավոտյան ժամերին, երբ կանգառներում մարդիկ են հավաքված, տաքսիների վարորդները հնարավորություն կունենան այդ ուղևորներին տեղափոխել մատչելի գներով»,- նկատեց Փաշինյանը:
Ըստ նրա`ՀՀ կառավարությունը շատ մոտ է այդ որոշմանը, և Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ տաքսի վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից:
Նիկոլ Փաշինյանը նաև կարևորեց ուղևորների և երթևեկության անվտանգությունը. «Դա կփորձենք լուծել տաքսիների տեխնիկական սպասարկման միջոցով»:
«Դուք գիտեք, որ Հայաստանում տեխսպասարկում տեղի չի ունենում, և դա ֆիկտիվ բնույթ է կրում: Մենք ամեն ինչ կանենք, որ մեքենաների տեխսպասարկումը ունենա շատ հստակ անվտանգության խթանման արդյունք»,- եզրափակեց Փաշինյանը: