|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկի մոտ կիսամերկ տղամարդ կա։
«Քիչ անց մի քանի ահազանգեր են նորից ստանում ոստիկանությունում, որ այդ տղամարդը փողոցում զբաղվում է ձեռնաշարժությամբ։ Կարճ ժամանակ անց ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, հասնելով նշված վայր, այնտեղից Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկում այդ քաղաքացուն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հայկ Մ.-ն է, ով աշխատում է նախարարություններից մեկում՝ որպես բաժնի պետ»,- կարդում ենք կայքում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: