|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Նախագահի նախկին թեկնածու, քաղաքական գործիչ Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե հիմա էլ Հախվերդյան Ռուբիկը ինչ-որ մարդկանց թեթև ձեռքով դարձավ թուրքի ջրաղացին ջուր լցնող ազգի թշնամի:
«Նրա մարդկային որակներն ինձ ծանոթ չեն ու չեմ էլ ձգտում դրանցից գլուխ հանել, բայց երգերը լավն են, մերն են, դրանց մեջ ճիշտն է խոսվում մեր մասին ու չկա կեղծ պաթոս ու բարեպշտություն:Ակնհայտ է, որ այդ մարդը սրտով է մտածում ու դրա համար էլ նրա դատողությունները ոչ թե լավ ու վատի շրջանակներում են, այլ ճշտի ու սխալի:
Երբ նա ասում է, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանի Խորհրդային Ադրբեջանի ծայրագավառը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կոմերիտմիության նախկին քարտուղարը ապա մարզկոմի առաջին քարտուղարի օգնականը չպետք է լինի Հայաստանի առաջին դեմքը,որ ճիշտ չէ դա, ապա Ռուբիկի ասածի մեջ տրամաբանություն տեսնում եմ, որովհետև կոմերիտական այդ գործունեությունը նախատեսում էր Բաքվից եկած միջին ձեռքի կուսակցական ղեկավարների քմահաճույքների ու հրահանգների կատարում:
Դա կարևոր ու, գուցե, ԼՂԻՄ-ի համար օգտակար գործունեություն էր, որը, սակայն չարժի որ կապվի ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու անվան հետ: Սա հարցի մի կողմն է` Ռուբիկի այս մոտեցման հետ կարելի է համաձայն լինել կամ չլինել ու պետք է ելնել նարանից, որ նրան հանրահավաքում»: