կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-01 20:40
Արցախ

Պատրաստակամ ենք հատուկ հաշվեհամարին մուտք անել Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքում նշված գումարը. Արայիկ Հարությունյան

Պատրաստակամ ենք հատուկ հաշվեհամարին մուտք անել Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքում նշված գումարը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և ընկերները հայտարարություն են տարածել «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

«Մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։


Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։ Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը՝ վստահ լինելով, որ «Մարտիկ» հիմնադրամը այսուհետ ևս գործելու է հանուն Արցախի անվտանգության և հայ զինվորի ու սահմանապահի մարտունակության»,– ասվում է տարածված հայտարարությունում։