Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները նախականխելու նպատակով ձախ երթևեկող և հետադարձ կատարող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար Երևան քաղաքի Աճառյան-Ծարավ Աղբյուր և Աճառյան-Մարշալ Բաբաջանյան խաչմերուկներում առկա լուսացույցների հետ 01.09.2018թ. տեղադրվել են նաև ձախ սեկցիաներ:
Միաժամանակ՝ Աճառյան փողոցի 5 խաչմերուկներում (Աճառյան-Ծարավ Աղբյուր, Աճառյան-Աճառյան փողոցի 1-ին փակուղի, Աճառյան-Մարշալ Բաբաջանյան, Աճառյան-Աճառյան փողոցի 2-րդ նրբանցք, Աճառյան-Առինջ գյ. ճանապարհ) լուսացույցների աշխատանքային ռեժիմները կորդինացվել են այնպես, որ տրանսպորտային միջոցներն Աճառյան փողոցով երթևեկեն առանց հապաղումների, որի արդյունքում փողոցը դառնում է «կանաչ ալիք»: