Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 20-ին, ժամը 08:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Toyota Vitz մակնիշի 34 ML 630 (վարորդ՝ 1984 թ. ծնված Զ. Կ.), Volkswagen Golf մակնիշի 34 SQ 157 (վարորդ՝ 1984 թ. ծնված Ս. Հ.) և Nissan Tiida մակնիշի 35 DC 030 (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Ղ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 2011 թ. ծնված Ս. և 2014 թ. ծնված Շ. Ս.-երը տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև Ս. և Շ. Ս.-երը տեղափոխվել են Արաբկիր ԲԿ:
Փրկարարները Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1976 թ. ծնված Հ. Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Զ. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն, Ս. և Շ. Ս.-երինը՝ բավարար, իսկ Հ. Գ.-ը ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: