կարևոր
3469 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-18 15:39
Աշխարհ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են «հացահատիկային գործարք»-ը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են «հացահատիկային գործարք»-ը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 18-ին հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահականի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային գործընթացները՝ կենտրոնանալով «հացահատիկային  համաձայնագրի» վրա։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «հացահատիկի նախաձեռնությունը» 120 օրով երկարացնելու հարցում կառուցողական դիրքորոշման համար։

Թուրքիայի նախագահն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պատերազմի երկարաձգումը մեծացնում է ռիսկերը, և, հետևաբար, կարևոր է վերսկսել դիվանագիտական բանակցությունները։

Էրդողանը Թուրքիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը «բանալի» է անվանել անվերահսկելի էսկալացիայի կանխման համար։

Էրդողանը գոհունակություն է հայտնել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ աշխատանքային խմբերն առաջիկայում ակտիվ քննարկումներ կանցկացնեն հարցի շուրջ՝ հաշվի առնելով տեխնիկական, իրավական և առևտրային ասպեկտները։

Թուրքիայի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցության համար։