|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին հարցը:
Դրանով նախատեսվում է խստացնել պատասխանատվությունն ընտրակաշառքի համար` այն վարչական իրավախախտումների օրենսգրքից տեղափոխելով քրեական օրենսգիրք` նախատեսելով ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլ նաև որոշակի ժամկետով ազատազրկում:
Բացառություն է նախատեսվում, եթե ընտրություններին մասնակցող թեկնածուն ընտրողներին կբաժանի կուսակցության տարբերանշան կրող գրիչներ, գլխարկներ, շապիկներ, փոքր իրեր, առարկաներ, որոնց գինը չի անցնում 3000 դրամից: Նախագիծը կքննարկվի ԱԺ-ում:
Որոշումն ընդունվեց: