կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-07 22:02
Տնտեսական

Սպանդանոցային մորթի պահանջներում կխստացվի օրենսդրությունը

Սպանդանոցային մորթի պահանջներում կխստացվի օրենսդրությունը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում գյուղատնտեսության նախարարությունը ներառել է հարց` հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագծին, որը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:

Հաշվիառնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու և սպանդանոցային ծագման թարմ պաղեցված մսի իրացմանն անցնելու հանգամանքը՝ անհրաժեշտ է իրացման համար սահմանել առանձին վարչական պատասխանատվության հոդված: Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված սպանդանոցային մորթի անցնելու պահանջի և սպանդանոցային ծագման սպանդից գոյացած սպանդային մթերքի իրացմանն անցնելու պահանջը, և սպանդանոցային ծագման սպանդից գոյացած սպանդային մթերքի մակնշման պահանջ չունենալու դեպքում հնարավոր չի լինի պարզվել սպանդից գոյացած սպանդային մթերքի ծագումը, հետագծելիությունը:

Այսինքն օրենքի ընդունումը կվերացնի նշված օրենսդրական բացը, լիազոր մարմինը ամբողջական և լիարժեք կիրականացնի օրենքով իրեն վերապահված սննդամթերքի անվտանգության վերահսկողությունը՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության ենթարկելով տնտեսավարող սուբյեկտներին:

Պետական վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է սահմանել ոչ

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:

Օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում գոյացած սպանդային մթերքի, իրացման համար առանձին վարչական պատասխանատվության հոդված, ինչը կնապաստի  պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացնելուն:

Օրենքի ընդունումը թույլ կտա ֆիզիկականևիրավաբանականանձանցվերամշակե,մշակել, վաճառել, իրացնել, մատակարարել, ներմուծել միայն սպանդանոցում կենդանիների սպանդից  գոյացած սպանդային մթերք և սպանդից ստացված այլ մթերք, ինչը թույլ կտա մորթը  իրականացնել սպանդանոցներում և  արդյունքում սպանդանոցում կենդանու մորթը կլինի սանիտարահիգիենիկ պայմաններում, կիրականացվի պատշաճ մսի անասնաբուժասանիտարական փորձաքննություն, մսի անասնաբուժական դրոշմում, սպանդից ստացված մսի համար վճարում սեփականատիրոջը  առնվազն այն գնով, ինչ գնով մսի միջնորդները ներկայում վճարում են, սպանդանոցում մսի տեսակավորում մսի պահպանում՝ պաղեցմամբ և սառեցմամբ, սպանդանոցից մսի տեղափոխում սանիտարահիգիենիկ պայմաններում և համապատասխան տրանսպորտային միջոցներով: