Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն իրենց մտահոգությունը հայտնեցին բեռնատարներով ցորենի ներկրումն արգելելու Վրաստանի կառավարության որոշման մասին: Խնդրի մասին, մասնավորապես, խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անվստահություն հայտնեց գործող կառավարությանը:
Բանն այն է, որ Մարուքյանը հայտարարել էր` Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը ևս պետք է զբաղվի այս խնդրով:
«Պարոն Մարուքյանի հարցադրումը, փաստորեն, անվստահություն էր գործող կառավարությանը, որովհետև, եթե բարձացրած խնդրի լուծումը պետք է բարեկամական խումբը կարգավորի, ապա հասկանալի չէ, թե ինչով պետք է զբաղվի ՀՀ ԱԳ նախարարությունը»,- ասաց Աշոտյանը:
Պատգամավորը նաև շեշտեց, որ տվյալ պարագայում նաև դժվար է հասկանալ, թե տնտեսական ինչ արդյունքներ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցը: