|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայտնի ամերիահայ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն Արցախում այցելել է հրաձգարան և կրակել տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նռնականետից: Հրաձգարան կատարած այցից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը:
Նշենք, որ Դեն Բիլզերյանն այսօր Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի և նրա կնոջ` երգչուհի Սիրուշոյի հետ մեկնել է Արցախ: Նա հասցրել է լինել Ստեփանակերտում և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում:



