Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում է կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստը: Օրակարգում է մեկ հարց` Սևանա լճից մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու նախագծի քննարկումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ նոր գործող իշխանությունը ստիպված է կրկնում նախորդ իշխանության կողմից ձեռնարկվող փոփոխությունները, օրինագծերը, շարունակում ծրագրերը, թեպետ մոլի քննադատում էր մինչև վարչապետի, կառավարության պատասխանավության ստանձումը:
«Այն մոտեցումը, որ փորձում են որդեգրել այսօրվա իշխանավորները, որ նախորդները վատն էին, մենք ավելի լավն ենք լինելու, չի դիմանում անգամ 100 օրվա քննադատությանը: Բնականաբար, նախորդ իշխանություններն ունեցել են բազմաթիվ խնդիրներ, բացթողումներ, սխալներ, բայց դրանց կողքին չեն ստվերվել հաջողության պատմությունները: Բնականաբար, նոր կառավարությունը նույնպես կունենա լավ նախաձեռնություններ, բայց դժվար է ասել՝ արդյո՞ք մեզանից ավելի լավ կաշխատի: Այս օրինագիծը դրա ապացույցներից մեկն է»,-ասաց նա:
Աշոտյանը, միևնույն ժամանակ, նշեց, որ նորը ևս կունենա հաջողություններ, բայց դժվար է ասել` արդյոք իրենցից ավելի լավ կաշխատի: Աշոտյանը նշեց, թե մեծ է գայթակղությունն ընթերցել տարբեր մեջբերումներ այսօրվա իշխանության ներկայացուցիչների՝ Փաշինյանի, Զեյնալյանի, Նազարյանի նախկին ելույթներից, բայց նշեց, որ չի անի «սեփական էկոլոգիական խորհրդարանական համակարգը բարելավելու համար»:
«Պետք է գիտակցել, որ ամեն ինչ չէր, որ սխալ էին անում նախկինները: Միայն Սևանի մասին չէ խոսքը՝ արտաքին քաղաքականություն էին քննադատում, դեմ էին միջազգային դպրոցներին, բայց գնում են Դիլիջանի դպրոցի վերջին զանգի միջոցառմանը, պարզվում ՝է երեք ամսում չինական դպրոց են կառուցել, այն դեպքում, որ 5 տարի ծրագիրը կար և ես էլ եմ պատիվ ունեցել աշխատել: Պետությունն էստաֆետ է սիրում, ամոթ չէ հարգելի իշխանություն, որ ասեք այդ մասին»,-նշեց նա:
Աշոտյանի ելույթն ընդհատեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը և տեղից սկսեց գոռգոռալ ու վիճել. «Ձեզանից հետո մենք եկել ենք, տեսել ենք` ինչեր եք արել, մենք ձեզ շարունակո՞ւմ ենք»:
Աշոտյանը նախընտրեց չանդրադառնալ ռեպլիկներին: «Կարծում եմ քաղաքական մշակույթը պահանջում է խորքային վերանայումներ»,-ասաց նա:
Աշոտյանը շեշտեց, որ այսօր նրանք պատասխանատու են գյուղացիների առջև, Սևանի էկոլոգիական վիճակի համար: «Դուք վերջապես դառնում եք պետական մտածելակերպ կրող պատասխանատու չինավոնիկներ»,-եզրափակեց նա: