կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-02 10:38
Հասարակություն

Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սասուն Միքայելյանին

Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սասուն Միքայելյանին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի դիտարկումներին, թե Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, քանի որ վերջինս անձնավորել է ընտրությունները: Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ եւ քո իսկ անցած ուղու, ապա նաեւ՝ իմ նկատմամբ եւ իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։

Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ...

Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։

Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ եւ մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության եւ իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։

Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար եւ խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլեւս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, եւ գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սասուն Միքայելյանը անդրադարձել էր Ռոմանոս Պետրոսյանին ու խոսել վերջինիս մասին: