կարևոր
4636 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-18 00:04
Քաղաքական

Իշխանությունը քո միջոցով երկրի ներսում պատերազմ է՞ հայտարարում. Տիգրան Աբրահամյանը` Սասուն Միքայելյանին

Իշխանությունը քո միջոցով երկրի ներսում պատերազմ է՞ հայտարարում. Տիգրան Աբրահամյանը` Սասուն Միքայելյանին

Սասուն Միքայելյանը գնացել հասել է Հ1, որպեսզի ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ՆԳ նախարարին տեղյակ պահի, որ ինքը օրենքից դուրս է և պատրաստվում է սեփական պատկերացումներով հաշվեհարդար լինել Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի նկատմամբ:

Ի դեպ, Սասուն Միքայելյան, հիշատակածդ իրավապահ համակարգին դիմելու ու զգուշացնելու կարիք չկա, իրենք քո կողքին են ու քո համար կանաչ լույս վառող են:

Նախ տղերքին մոտիկ գալուց իմացի, որ լիքը մարդ իրենց հետ է ու սպասելու է` բոլորն էլ գիտեն, որ «բեզպրեդելի», նիկոլական բանդաների ռեժիմ է ու դրա ծանր հետևանքները երկիրն արդեն տեսել է:

Դու դատվելուց կամ վախենալուց խոսելիս հիշի, որ ՀՀԿ-ում էլ ո´չ դատվելուց, ո´չ պետական մեքենայի այլանդակություններից, ո´չ էլ «ռազբոռկեքից» սարսափող չկա:

Պատրաստ ենք:

Ով ոնց եկավ, այնպես էլ պատասխան կստանա:

Իշխանությունը քո միջոցով երկրի ներսում պատերազմ է՞ հայտարարում: Ինչ խոսք սպասելի էր:

Կարելի է արդեն գուշակել, թե ինչ գործընթացի մեջ է մտել իշխանությունն իր թուրք բարեկամների հետ, որ երկրի ներսում պատրաստվում են նոր պայթյուն հրահրել:

Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր