Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեք ամսում այս կառավարությունն այնքան սխալ է արել, որ մեր սխալները հանգիստ փակվում են. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ամբիոնից հայտարարում են, թե հայ ռուսական հարաբերությունները գեղեցիկ ձևով զարգանում են, բայց որևէ արդյունք չենք տեսնում: Ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի օրոք ես չեմ լսել ակնարկ` Հայաստանի իշխանությունը մեկ բան ասում է, մեկ այլ բան՝ անում՝ կենացներ խմելով ու ասելով չի»,- ասաց նա:
Շարմազանովը հայտարարեց, թե լուրջ մտահոգություններ ունի ՀԱՊԿ-ի հետ կապված:
«Լուկաշենկոյի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայստանին ոչ ոք ՀԱՊԿ-ի պաշտոն օդից չի տվել: Սերժ Սարգսյանի իշխանությունն արել է ամեն ինչ, որպեսզի այդ հեղինակավոր միջազգային կազմակերպությունում Հայաստանը ստանձնի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Աստված մի արասցե, եթե ապագայում ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի նախագահությունը հասնի այլ երկրի, այստեղ քաղաքական պատասխանատվությունը պետք է ընկնի Փաշինյանի կառավարության վրա»,- նշեց նա:
Միևնույն ժամանակ նա ասաց, որ իրենք չեն ուրախանում կառավարության ձախողումների համար:
«Որևէ մեկի մոտ թող կարծիք չձևավորվի, որ մենք ուրախանում ենք, թե Լավրովն էս ինչ լավ հայտարարություն արեց, կպավ Փաշինյանին, կառավարությանը, էս Սվիտալսկին ասաց` բա որ փող եք ուզում, ինչի՞ հստակ դիրքորոշում չունեք, կամ ԱՄՆ դեսպանը կանգնում, ասում է` ներդրումային ծրագրեր նախատեսված չեն Հայաստանում: Մենք դրանից չենք ուրախանում»,- ասաց նա և հավելեց, որ օգոստոսի 17-ին վարչապետի ելույթը ոչ թե երկրի ղեկավարի ելույթ էր, այլ ամբոխավար գործչի, ով մեկ պահ մոռացել էր, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան է: