|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակին թեկնածուներ է առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, սակայն կազմակերպության մյուս անդամները մերժել են բոլոր թեկնածուներին` հօգուտ Յուրի Խաչատուրովի: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է բելառուսական Беларусь 1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«Ժամանակին մենք այլ թեկնածուներ էինք առաջարկում: Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ եկել ենք այն բանին, որ բոլորն են ընդունում՝ Լուկաշենկոն ճիշտ էր այս հարցը քննարկելիս»,- ասել է նա:
Լուկաշենկոյի խոսքով` Խաչատուրովի շուրջ իրավիճակը քննարկվել է օգոստոսի 22-ին Սոչիում` Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը:
«Մենք ավելի խորն ենք դիտարկել այս խնդիրը... Քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, այն խնդիրները, որոնք այսօր կան ՀԱՊԿ-ի ներսում և գործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են կազմակերպության անդամները»,- ասել է Լուկաշենկոն: