Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քննարկման դնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը. գրում է ТАСС գործակալությունը։
«Այն թեմաներից, որոնք պետք է քննարկենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդիր է դարձել»,-ասել է Նազարբաևը:
Պուտինն, իր հերթին, նշել է, որ կան ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ հարցեր, որոնք հարկավոր է քննարկել:
«Կան նաև խնդրահարույց հարցեր, այնպիսի, որոնց մասին դուք նշեցիք»,-ասել է Պուտինը:
Պուտին-Նազարբաև հանդիպումը կայացել է Ղազախստանում:
Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է պատմական փաստաթուղթ՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր: Փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև՝ միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: