|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Օգոստոսի 22-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Ապագա սպաները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, բարձր պահել հայոց բանակի պատիվը, սովորել բարձր առաջադիմությամբ, պատվով ու նվիրումով կատարել ծառայողական պարտականությունները:
Կարևորելով բանիմաց ու գրագետ սպաների դերն ու նշանակությունը երկրի անվտանգության ապահովման գործում՝ ԶՈՒ ԳՇ պետը կուրսանտներին մաղթել է արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն, վստահություն հայտնելով, որ ուսման ավարտին նրանք պատվով կկատարեն զինվորականի դժվարին, բայց պատվաբեր ու անգնահատելի առաքելությունը:
Միջոցառումը եզրափակվել է կուրսանտների հանդիսավոր քայլերթով: