|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Օգոստոսի 16-ին, ժամը 11:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Մուշեղ Գասոյան փողոցի 6/8 հասցեում գտնվող չրի արտադրամասում դարակները (երկաթյա կոնստրուկցիաներ) շրջվել են քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 11:38-ին փրկարարները մետաղյա կոնստրուկցիաների տակից դուրս են բերել արտադրամասի աշխատակից՝ Է. Պ.-ի (ծնված 1970 թ.) դին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին: