Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ ոմն Ա. Մ. Ա.Տ.-ից, պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար, պահանջել ու ստացել է 19.000 դոլար կաշառք:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Ճշտվեց նաև կաշառքը տվողի ինքնությունը: Նա հրավիրվեց, իսկ Արայիկ Անտոնյանը կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Բացի այս, իրականացված միջացառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Զոլաքար գյուղի մի բնակիչ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար Արայիկ Անտոնյանին տվել է 2000 դոլար կաշառք: Արդյունքում ստացել է 6 ամսվա տարկետման իրավունք:
Կաշառք տվողը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել կատարածը:
Օգոստոսի 14-ին տեղեկություն էր ստացվել, որ Մարտունու մի բնակիչ հոր օժանդակությամբ ապօրինի ազատվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
Մարտունու տարածքային զինվորական կոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ Սասուն Ասպատուրյանը բերման ենթարկվեց ոստիկանություն:
Արայիկ Անտոնյանը իր գործողություններով կազմակերպել է Մարտունու բնակչի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելը: Արդյունքում երիտասարդը ստացել է տարկետման իրավունք:
Արայիկ Անտոնյանը և Սասուն Ասպատուրյանը ձերբակալված են:
Քննությունը շարունակվում է: