Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հուլիսի 31-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1989 թ. ծնված Կարեն Օ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է խոզերին կերակրելու ժամանակ դանակի վրա ընկնելու հետևանքով: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Նույն օրը, ժամը 10.20-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում է ստացվել, որ «ձախ բազկի կտրած-թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1995 թ. ծնված Սասուն Վ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են հուլիսի 31-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Հագվի գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, միմյանց սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցնելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: