| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 23-28-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հոբելյանական՝ 15-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլում 167 ընտանիք (որոնցից 23-ը՝ հաշմանդամություն ունեցողներ) մրցել է տարվա լավագույն ընտանիքի տիտղոսին արժանանալու համար:
Ընտանիքները, որոնք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը, պայքարել են 6 մրցաձևերում՝ խաղային փոխանցավազք 30 մ, վարժություն բասկետբոլի գնդակով, ուժային վարժություն (գնդի հրում), խաղային փոխանցավազք` թենիսի գնդակով, հեռացատկ (տեղից), խաղային փոխանցավազք 80 մ (30 մ + 30 մ + 20 մ):
Ըստ տարիքային խմբերի` տարվա լավագույն մարզական ընտանիքներ են հռչակվել` 1-ին տարիքային խմբում` Անդրեասյանների ընտանիքը (ՀՀ Սյունիքի մարզ), 2-րդ տարիքային խմբում՝ Ավագյանների ընտանիքը (ՀՀ Կոտայքի մարզ), 3-րդ տարիքային խմբում՝ Գեղամյանների ընտանիքը (ՀՀ Շիրակի մարզ), 4-րդ տարիքային խմբում` Ալեքսանյանների ընտանիքը (ՀՀ Շիրակի մարզ) և հաշմանդամություն ունեցող անձ ունեցող ընտանիքներից՝ Նազարյանների ընտանիքը (ՀՀ Լոռու մարզ):
Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները պարգևատրվել են 500.000-ական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400.000-ական դրամով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 300.000-ական դրամով: Թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրած համայնքներն արժանացել են գավաթների:
Այս տարի այդ գավաթներին արժանացել են Երևանի (1-ին տեղ), Կոտայքի (2-րդ տեղ) և Շիրակի (3-րդ տեղ) թիմերը: Չորս խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց (մայր կամ հայր) ընտանիքների ամենակրտսեր մասնակիցներն արժանացան ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված 100.000 ՀՀ դրամ դրամական պարգևներին: