կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-31 14:01
Սպորտ

''Լավագույն մարզական ընտանիք-2013'' մրցույթը կմեկնարկի հունիսի 1-ին

''Լավագույն մարզական ընտանիք-2013'' մրցույթը կմեկնարկի հունիսի 1-ին

2013 թ. հունիսի 1-ին մեկնարկում են հոբելյանական` 10-րդ անգամ անցկացվելիք` Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի 1-ին փուլի մրցումները. հայտնում է msy.am-ը:

 

 Մրցույթն անցկացվելու է չորս տարիքային խմբերով՝

 1) 1-ին տարիքային խումբ` 2005 թվականից մինչև 2007 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ.

 2) 2-րդ տարիքային խումբ` 2002 թվականից մինչև 2004 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ

 3) 3-րդ տարիքային խումբ` 1999 թվականից մինչև  2001թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ:

 4) 4-րդ տարիքային խումբ` 1997 թվականից մինչև 1998 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ:

 

 1. Մասնակցության  պայմաններն են`

 

ա) Մրցույթի 1-ին փուլին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր  ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն, յուրաքանչյուր ընտանիքի թիմի (այսուհետ` թիմ) կազմը բաղկացած է 3 անձից (հայրը, մայրը և  երեխան` անկախ սեռից)։

բ) Յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի մասնակցելու միայն մեկ տարիքային խմբի մրցույթին։

գ) Մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներում, Երևան քաղաքի վարչական շրջաններում և ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտում և վարչական շրջաններում:

 

2. Մրցույթի 2-րդ փուլին մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղականհամայնքներում, Երևան քաղաքի վարչական շրջաններում, ԼՂՀ‑ում՝ Ստեփանակերտում և վարչականշրջաններում, 1-ին փուլում ըստ տարիքային խմբերի մրցանակային 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված ընտանիքները:

 

3. Մրցույթի 3-րդ` եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2-րդ փուլում ըստ տարիքային խմբերի մրցանակային 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված ընտանիքները: