կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 18:02
Սպորտ

Լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիները պարգևատրվել են

Լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիները պարգևատրվել են

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում առաջին անգամ կազմակերպված Երևան համայնքի 2012թ.-ի սպորտային, զանգվածային աշխատանքների և մարզադպրոցների մարզական արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցանակներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին: Ամփոփիչ միջոցառումը մեկտեղել էր Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների մարզիկներին ու մարզասեր երևանցիներին:


Լավագույն մարզական արդյունքների համար ՀՀ նախագահի մրցանակով պարգևատրվածներն ու անցնող տարվա ընթացքում համաքաղաքային, հանրապետական ու միջազգային մրցաշարերում լավագույն արդյունքներ ցուցաբերած Երևան համայնքի մարզիկներն ու նրանց մարզիչները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու գավաթներով, իսկ «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի մասնակիցներին հանձնվել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթը:

 

Վեց մարզաձևերում գրանցած արդյունքների ընդհանուր հաշվարկով 2012 թվականի լավագույն վարչական շրջան է ճանաչվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Պատվավոր երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանները: