Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի «Անկախ հաղորդակցման ցանց» (BİA) կազմակերպությունը զեկույց է հրապարակել 2018թ․ ապրիլ-հունիս ժամանակահատվածում երկրում մամուլի և լրագրողների վիճակի վերաբերյալ. տեղեկացնում է Ermenıhaber-ը։
Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում թուրքական մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվել են քաղաքական, իրավական կամ ֆիզիկական հետապնդումների ու ճնշումների։ 315 լրագրողի և հրատարակչի դեմ քրեական գործ է հարուցվել, որոնցից 24 –ի դեպքում մեղադրողը պահանջել է խստացված ռեժիմի ցմահ ազատազրկման պատիժ սահմանել։ Մեղադրյալներից երկուսն արդեն իսկ դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Լրագրողներին ուղղված հիմնական մեղադրանքները եղել են՝ «հեղաշրջման փորձին մասնակցությունը», «ահաբեկչական խմբավորման պրոպագանդան», «ահաբեկչական խմբավորմանն անդամակցությունը», «հանրապետության նախագահին վիրավորելը»։
Միայն հուլիսի ընթացքում մասնագիտական գործունեության պատճառով ազատազրկվել է 127 լրագրող։ Ապրիլ – հունիսին 65 լրագրող սպառնալիքների թիրախ է դարձել, նրանցից 7-ը մահվան սպառնալիքներ է ստացել։