|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս պահին լարված իրավիճակ է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Բժիշկները գործադուլ են անում՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի` Արա Մինասյանի:
Նշենք, որ ժամեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի տնօրեն Արա Մինասյանն ազատվել է աշխատանքից: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ տնօրենն ազատվել է աշխատանքից` հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ անձնակազմը վստահ է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ընդամենը գործիք է և պատվեր է կատարում:
Անձնակազմի անդամները ձեռքերով պահել են Արա Մինասյանի սենյակի դուռը և միջանցքը` հայտարարելով, որ թույլ չեն տալու, որ իրենց գլխավորող բժիշկ Մինասյանը հեռանա աշխատանքից: Նրանք վանկարկում են «Մինասյան», «Մինասյանը մենք ենք» «100 հատ Թորոսյան մի հատ Մինասյան չարժեն», «Արսեն Թորոսյանների անունը փոշիների տակ կորելու է, իսկ Արա Մինասյանի անունը ոսկե տառերով է գրվելու»: