|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ստուգումներ է իրականացնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՊՎԾ ղեկավարի օգնական-մամուլի խոսնակ Անի Խաչատրյանը՝ նշելով, որ ուսումնասիրություններ են կատարվում նաեւ այլ բուժհաստատություններում։
Ըստ նրա՝ նպատակն է պարզել հանրությանը մատուցվող առողջապահական ծառայությունների գծով պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման արդյունավետությունը։
Հարցերին՝ արդյոք հայտնաբերվե՞լ են առերևույթ չարաշահումներ, հայտնաբերված խախտումների մասին արդյոք համապատասխան զեկուցագիր ներկայացվե՞լ է ՀՀ գլխավոր դատախազություն, կառույցից մանրամասներ չեն հայտնել՝ նշելով, որ մինչ տեղեկանքի ամփոփումը լրացուցիչ տեղեկություն չեն կարող փոխանցել։