|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հուլիսի 23-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչն ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը` ժամը 08։30-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը բացելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից գողացել ոսկյա ու արծաթյա զարդեր։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է 37-ամյա Սերգեյ Մարաբյանին, ով աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր, գողոնն էլ կազմում է մի քանի միլիոն դրամ։