|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայտնել էինք, որ հուլիսի 23-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր րգեյ Մարաբյանի տանից կատարվել է գողություն:
Քրեական գործ է հարուցվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ։
Հուլիսի 23-ին՝ ժամը 22.30-ին, հաղորդում է ստացվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորից առ այն, որ նույն օրը՝ ժամը 08.30-ից մինչև ժամը 21.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելու միջոցով մուտք են գործել իր բնակարան և գողացել ոսկյա զարդեր։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի հետ միասին։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով, մշակվել է քննչական պլան, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Կատարվում է նախաքննություն։