|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Ղազախստանին` անտառային հրդեհների հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ:
«Խորը վշտով իմացանք Ղազախստանի Աբայի շրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհների մասին լուրը, որը խլել է մարդկային կյանքեր։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում աղետի հետևանքով տուժածներին, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հրդեհների հետևանքով 14 մարդ է մահացել։