Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ԱՄՆ Արեւմտյան ափին անցած հանգստյան օրերին սկսված բնական հրդեհների ծուխը հասել է Հյուսիսային Եվրոպա: Այս մասին հաղորդել է մթնոլորտի մոնիթորինգի «Կոպեռնիկոս» եվրոպական ծառայությունը (CAMS):
Նրա տվյալներով՝ այս շաբաթվա ընթացքում ծուխը կրկին հատել է Ատլանտյան օվկիանոսը եւ մինչեւ առաջիկա հանգստյան օրերը կհասնի Եվրոպա:
CAMS-ը նշում է, որ ԱՄՆ-ում հրդեհների ակտիվությունն ընթացիկ տարում տասնյակ, նույնիսկ հարյուր անգամ գերազանցում է 2003-2019 թվականների ցուցանիշները: Բացի այդ՝ հրդեհների հետեւանքով ածխաջրածնի արտանետումները Կալիֆոռնիայի եւ Օրեգոնի նահանգներում 2020 թվականին առավելագույն մակարդակի են հասել 2003 թվականին CAMS-ի մոնիթորինգի սկսվելուց ի վեր: