Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ ժամը 12-ին Էջմիածնի քաղաքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ՝ «նոր Հայաստանի» ավանդույթներով․ քաղաքապետարանը «լայվով» կցուցադրի նիստի ընթացքը, օրակարգում 8 հարց է, սակայն «ամենակարեւորը» Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցն է։
Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանն այդ առնչությամբ հարցում է արել իր ֆեյսբուքյան էջում, որ «իրավական» հիմք ապահովի այդ գործընթացի համար, չնայած ֆեյսբուքյան մեկնաբանություններում եղել են նաեւ պահանջներ՝ չխախտել անմեղության կանխավարկածը, սպասել դատավճռին․ «Էջմիածինն ավելի կարեւոր հոգսեր ունի, դրանք լուծել, նոր մտածել այդ մասին»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: