կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-01 14:11
Քաղաքական

ԵՊՀ գիտական խորհրդի նիստում միաձայն որոշում ընդունվեց` Սաակաշվիլիին զրկել ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից

ԵՊՀ գիտական խորհրդի նիստում միաձայն որոշում ընդունվեց` Սաակաշվիլիին զրկել ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Այս պահին ընթացող ԵՊՀ գիտական խորհրդի նիստում միաձայն որոշում ընդունվեց Վրաստանի նախկին նախագահ միխեիլ սաակաշվիլիին զրկել ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից: Բացի այդ, իմ առաջարկով միաձայն որոշվեց դիմել ՀՀ պատկան մարմիններին` վերոհիշյալ անձին Հայաստանի Պատվո շքանշանից զրկելու պահանջով:
#Հաղթելուենք, չենք մոռանալու և ներելու ահաբեկչությանը և ահաբեկչական պետություններին սատարողներին»: