|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հուլիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավար Աղասի Ղազարյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է կատարել։
Համատեղ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը» Վերին Ծաղկավան գյուղին անհատույց փոխանցել է 4.000.000 դրամ՝ խմելու ջրի արտաքին համակարգի վերակառուցման համաֆինանսավորման տրամադրման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման երկրորդ փուլին մասնակցելու համար։ Փոխանցված գումարից 3.000.000 դրամը համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է։ Պարզվել է նաև, որ Աղասի Ղազարյանը 2016 թվականին պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսից ստացել է 10 տոննա դիզվառելիք՝ Ծաղկավան-Աղսու ռազմավարական ճանապարհը նորոգելու համար, սակայն ոչ մի աշխատանք չի կատարել՝ յուրացնելով դիզվառելիքը։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։