|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հուլիսի 18-ին, ժամը 15:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է չշահագործվող ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:13-ին, մարվել՝ 15:19-ին:
Ամբողջությամբ այրվել է «Երազ» մակնիշի ավտոմեքենան: