|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 22-ին՝ ժամը 17:40-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Վաղարշապատ փողոցում այրվում է չշահագործվող ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։03-ին, մարել՝ 18։17-ին։ Այրվել է «Audi A6» մակնիշի չշահագործվող ավտոմեքենան։