կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-02 16:17
Հասարակություն

Արդեն դուք վերլուծեք. Սենոր Հասրաթյանը` հակառակորդի զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին

 Արդեն դուք վերլուծեք. Սենոր Հասրաթյանը` հակառակորդի զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին

Արդեն հայտնել ենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ որևէ արտառոց բան չի տեսնում այս գործողություններում և պետք չէ այդ կուտակումները հարձակման փորձ որակել:

Զրուցեցինք նաև ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ, ով ասաց. «Նման բան մենք մինչև հիմա ասե՞լ էինք, դե եթե հիմա նման բան ենք տարածել, ուրեմն դուք  վերլուծեք, իսկ ուրիշ բան չեմ կարող ասել»:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերջին դեպքերից հետո հակառակորդի ուժերի նման տեղաշարժ չի գրանցվել: