|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ուլթու Չաքըրօղերը լրագրողների վերաբերյալ զեկույց է պատրաստել՝ մեջլիսում ներկայացնելու նպատակով։
Ըստ Demokrathaber-ի՝ պատգամավորը հիշեցրել է, որ Թուրքիան մամուլի ազատության առւմով 180 երկրների թվում 157-րդ տեղում է, նաև նշել երկրում 12.000 անգործ լրագրողների մասին։ Պատգամավորը նաև ուշադրության է արժանացրել ձերբակալված լրագրողներին, որոնք թվով 144-ն են։
Զեկույցում նշվել է նաև, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում 27 լրագրող բերման է ենթարկվել, 32-ը՝ ձերբակալվել, իսկ 55-ը՝ ազատվել աշխատանքից։