կարևոր
2692 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-11 09:48
Քաղաքական

ՔՊ-ում որոշել են Զազանչյանին անգործ չթողնել․ «Հրապարակ»

ՔՊ-ում որոշել են Զազանչյանին անգործ չթողնել․ «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է․

Չարենցավանի վերընտրված քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, տեղեկացրել էինք, որ մտադիր է ազատվել իր ՔՊ-ական տեղակալ Հարություն Ղազանչյանից ու նշանակել թիմակցին՝ Սեւակ Վարդանյանին։ Ղազանչյանին, հիշեցնենք, 1 տարի առաջ ՔՊ-ն «նշանակեց» փոխքաղաքապետ՝ հույսով, որ նա Շահգալդյանի տակը կփորի, որ հետո ինքը դառնա քաղաքապետ։ Բայց ՔՊ-ականների հաշվարկները սխալ դուրս եկան․ Ղազանչյանը չարդարացրեց ՔՊ-ի հույսերը եւ դավադրության չգնաց քաղաքի իշխանության դեմ։

Ուստի ընտրություններում նրան չառաջադրեցին, առաջադրեցին Արթուր Գալստյանին՝ «Ճնդո» մականունով։ Արդյունքում Գալստյանը չանցավ, Ղազանչյանին էլ հարազատ կուսակցությունը «քաշեց», քանի որ նա զբաղեցնում էր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պետի բարձր պաշտոնը՝ հանեցին բերեցին Չարենցավանի փոխքաղաքապետ, որ հետո դառնա քաղաքապետ, բայց ոչ միայն չդարձավ, այլեւ ՔՊ-ի՝ Չարենցավանում պարտության արդյունքում շուտով նաեւ այդ պաշտոնից կզրկվի։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում որոշել են, այդուհանդերձ, նրան անգործ չթողնել։

Ամբողջական հոդվածը ՝ թերթի այսօրվա համարում։