|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԱԾ-ն մոտ 9 ժամ է, ինչ գործողություններ էր իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում, նկուղում ու ավտոտնակում: Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները Ալեքսանդր Սարգսյանի բնակարանից հանեցին զենքեր, կտավներ: Դուրս եկան նաև Ալեքսանդր Սարգսյանը, նրա որդին` Հայկ Սարգսյանը: Նրանք ԱԱԾ տեղափոխվեցին` աշխատակիցների ուղեկցությամբ: Լրագրողների հարցերին Ալեքսանդր Սարգսյանը չպատասխանեց: Իսկ նրա որդին` Հայկ Սարգսյանը լրագրողների հարցին, թե ու՞ր են գնում, պատասխանեց. «Զբոսանքի»: