Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առնվազն 13 մարդ զոհվել է Չինաստանի Շանսի նահանգում երկհարկանի հյուրանոցի փլուզման հետևանքով, ևս չորսը վիրավորվել է։ Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով չինական ԶԼՄ-ներին։
Ավելի վաղ հաղորդվում էր մահվան մեկ դեպքի մասին: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 9.40-ին (Երևանի ժամանակով 4.40-ին):
Շենքի փլուզման պատճառները դեռ պարզվում են: Փրկարարներին արդեն հաջողվել է փլատակներից դուրս բերել 30 ողջ մնացած մարդու: Սակայն ի սկզբանե ենթադրվում էր, որ հյուրանոցներում ընդամենը 30 մարդ կա:
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան 710 մարդ, այդ թվում՝ զինված միլիցիայի անդամներ, հրշեջներ, ոստիկանության աշխատակիցներ, փրկարարներ և տեղի բնակիչներ: