|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Մոսկվան ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել ուժ կիրառելուց և քաղաքական կամք դրսևորել փոխզիջման հասնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
«Ցավոք, քաղաքական երկխոսության վերականգնումը բարդանում է հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ, զոհերի թվի աճով. այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- նշել է նա:
Զախարովայի խոսքերով՝ ԼՂ հակամարտության թեման մանրամասն քննարկվել է այս տարվա ապրիլ-մայիսին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ։
«Եվ դա Սերգեյ Լավրովի և նրա արտասահմանյան գործընկերների` ներկայումս տեղի ունեցող քննարկումների առարկան է։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և սերտորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ»,- ասել է նա։