կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 17:57
Հասարակություն

Կարգապահական տույժ` 10 ոչ պետական բուհերի

Կարգապահական տույժ` 10 ոչ պետական բուհերի

ՀՀ ԿԳ նախարարությունում այսօր կայացել է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը:

 

ԿԳՆ Լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը ներկայացրել է ՀՀ 12 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված եզրակացությունները: Հանձնաժողովը բուհերի ղեկավար ներկայացուցիչների հետ քննարկել է արձանագրված թերացումները:

 

Հիմք ընդունելով արձանագրված խախտումները՝ կրթական ծրագրերի լիցենզավորման հանձնաժողովը որոշել է ՀՀ ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանին առաջարկություն ներկայացնել 11 բարձրագույն ուսումնական հաստատությունների նկատմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների և պահանջների խախտման համար կիրառել կարգապահական տույժեր: Մասնավորապես` դադարեցնել Լևոն Օրբելու անվան համալսարանի բարձրագույն կրթական ծրագրի լիցենզիայի գործողությունը, իսկ Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի, Երևանի «Գալիք» համալսարանի, Երևանի գյուղատնտեսական համալսարանի, «Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարանի, Երևանի «Մեսրոպ Մաշտոցի անվան» համալսարանի, Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի, Հրազդանի հումանիտար ինստիտուտի, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, Երևանի մշակույթի համալսարանի, Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նախազգուշացում: