կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-18 19:10
Իրավական

Կարգապահական տույժ` ՀՀ զինվորական դատախազի տեղակալին

Կարգապահական տույժ` ՀՀ զինվորական դատախազի տեղակալին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով հոկտեմբերի 18-ին կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանը:

 

Համաձայն նշանակված կարգապահական վարույթի` դատախազի տեղակալը, հանդիսանալով պատասխանատու դիրք զբաղեցնող պաշտոնական անձ, դրսևորել է դատախազին ոչ վայել և անարդարացի վարքագիծ և խախտել օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը:

 

Ալբերտ Մարգարյանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 17-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի, ՀՀ գլխավոր դատախազի «Դատախազի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին» N 17 հրամանով հաստատված կանոնագրքի 2.1 կետի «ա», «բ», «գ», «դ», «զ» և «թ» ենթակետերի, 4.1, 4.3, 4.4 և 4.6 կետերի պահանջները և նրա նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի կարգապահական տույժ: