| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար այսօր մեկնարկել է դիմորդների մրցութային գործընթացը: Մինչ հարցազրույցի մեկնարկը համապատասխան հանձնաժողովը, որի կազմում ընդգրված են ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ, գումարել է նիստ:
Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին համատեղ գործունեության համար և նրանց մաղթել արդյունավետ աշխատանք:
Այնուհետև ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է հարցազրույցի անցկացման ընթացակարգը՝ ընդգծելով, որ որպես հիմնական մարտավարություն՝ որդեգրվել է անաչառության և սոցիալական արդարության պահպանման սկզբունքը: «Որպես հանձնաժողովի անդամներ՝ ընտրվել են անբասիր կենսագրություն ունեցող մասնագետներ, հետևաբար վստահ ենք, որ մրցույթը սահուն է անցնելու: Ստուգվելու են ուսանողների մոտիվացիան կրթության շարունակականության և գիտության ասպարեզում, ինչպես նաև՝ գիտելիքները»,-ընդգծել է նախարարի տեղակալը:
Նշենք, որ մրցույթի կազմակերպման նպատակով ձևավորվել է երկու հանձնաժողով՝ հումանիտար և բնագիտական ուղղություններով: Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ: