|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
2015 թվականին Արցախում հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելիս վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Գոռ Դարմանյանը անցավ աշխատանքի ՀՀ նախագահի աշխատակազմում!!!Մոտ մեկ ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ընթացքում կոչ արեց, որպեսզի տարբեր կառույցներ աշխատանքի ընդունեն վիրավոր տղաներին:Գոռը այն տղաներից է, ում համար կարելի է շռայլել ՀԵՐՈՍ կոչումը: Գոռը ջախջախեց թշնամուն, հաղթեց առողջական խնդիրներն ու չնայած բազմաթիվ վիրավորումների՝ անցավ աշխատանքի:
Օրինակելի վերաբերմունք հերոս տղաներին:
Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ սա առաջին աշխատատեղն է, փորձելու է այլ վիրավոր տղաների էլ աշխատանքի ընդունել:
Մաղթում եմ աշխատանքային հաջողություններ»,- գրել է Մուրադյանը:
Նշենք, որ Գոռ Դարամյանն արժանացել է ԼՂՀ «Արիության», ՀՀ «Արիության» և «Գարեգին Նժդեհ» շքանշանների: