Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետևանքով վիրավորված Գոռ Դարմանյանին մի քանի օրից հնարավոր է տեղափոխեն Երևան: Այս մասին Yerkir.am-ին ասաց Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը:
«Գոռի վիճակն առայժմ մտահոգիչ է, վատ է տղան, բայց բժիշկներն անում են ամեն ինչ, որ դրական տեղաշարժ լինի: Այս պահին ընտանիքի անդամները Գոռի մոտ են, վիճակի մասին պարբերաբար հաղորդվում է: Երեկվա դրությամբ Երևան տեղափոխելու մասին խոսք չկար, բայց, դե, հնարավոր է, որ մի քանի օրից տեղափոխեն»,- ասաց քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Գոռ Դարմանյանի ոտքն անդամահատվել է:
Երևան տեղափոխված զինծառայողներից Էդգար Մարտիրոսյանը որովայնի թափանցող հրազենային վիրավորում ունի՝ հաստ և բարակ աղիների վնասումով, իսկ սպա Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա և բազմաթիվ բեկորային վիրավորումներ: