|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Ժամանակը» գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կողմից կատարված խուզարկության տեսագրությունը բոլորին է շոկի ենթարկել։ Խուզարկության ժամանակ, ինչպես հայտնի է, հսկայական զենք-զինամթերք հայտնաբերվեց։
Մեզ հասած տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը, կանխազգալով իրեն մոտեցող հնարավոր վտանգը, խուզարկությունից մի քանի օր առաջ մեծ բեռնատար մեքենա է կանչել ու զինամթերքի հսկայական մասը տեղափոխել է Հադրութում գտնվող իր առանձնատուն։
Մեր զրուցակիցը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ եթե գեներալ Մանվելի Հադրութի առանձնատունը խուզարկեն, անգամ տանկ կհայտնաբերեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: