|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Քննիչները Ֆրանսիայում կործանված Airbus A320 օդանավը դիտավորյալ կործանելու մեջ կասկածվող գերմանացի օդաչու Անդրեաս Լուբիցի՝ Դյուսելդորֆում գտնվող տան խուզարկությունից հետո «կարևոր բացահայտում» են արել: Այդ մասին գրում է բրիտանական Mirror-ը. հայտնում է Лента.ру-ն:
Ոստիկանները հայտարարել են, որ հնարավոր է իրենք գտել են «բանալին», որը կարող է օգնել հասկանալ ողբերգության պատճառը: Նրանք, սակայն, չեն ներկայացրել մանրամասներ՝ լրագրողներին վստահեցնելով, որ խոսքը մահվանից առաջ թողնված գրության մասին չէ: